Skip Links

Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝ ձեր պատմությունը 60 վայրկյանում

General event

Date:
Location:
Ինչպես՝ Ուղարկե՛ք ձեր վիդեո-պատմությունը Whatsapp, Viber App, Line App հավելվածներով:
Organized by:
Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գլխավոր հանձնակատար
Source:
OSCE High Commissioner on National Minorities
Fields of work:
Հակամարտությունների կանխարգելում և լուծում , Կրթություն, Փոքրամասնությունների իրավունքներ

Ազգային փոքրամասնությունների ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարը հայտարարում է վիդեո-մրցույթ՝ դպրոցականների և երրիտասարդության շրջանում: Վիդեո-մրցույթի նպատակն է Ազգային փոքրամասնությունների գլխավոր հանձնակատարի՝ ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքների վերաբերյալ առաջին և նորարարական հանձնարարականների 20-ամյակին ընդառաջ՝ բարձրացնել իրազեկվածության մակարդակը՝ հակամարտությունների կանխարգելման գործում կրթության դերկատարման վերաբերյալ:

Ազգային փոքրամասնությունների ԵԱՀԿ գլխավոր հանձնակատար

ԵԱՀԿ անկախ կառույց է, որը հիմնադրվել է 1992թ. և ունի մանդատ՝ ապահովելու վաղ ազդարարում և վաղ գործողություններ՝ կանխելու ազգային փոքրամասնությունների հետ կապված հնարավոր լարվածությունները, որ կարող են հրահրել հակամարտությունների բռնկումը պետությունների միջև կամ ներսում:

Ժամանակակից աշխարհն ավելի ու ավելի բազմալեզու ու բազմամշակույթ է դառնում: Ինչպիսի՞ն է այս աշխարհը ձեր և ձեր դասընկերների համար: Ինչպիսի՞ դեր է խաղում կրթությունը դրանում: Մշակութորեն որքա՞ն է բազմազան ձեր դպրոցը, և դուք ինչպիսի փորձ ունեք դրանում: Արդյո՞ք կրթությունը փոխակերպում է բազմազանությունը հնարավորության:

Միացե՛ք մեզ՝ բարձրացնելու իրազեկվածության մակարդակը հակամարտությունների կանխարգելման գործում կրթության դերկատարման մասին՝ ներկայացնելով մեզ ձեր վիդեո-պատմությունը՝ ձեր դպրոցում բազմազանության մասին:

Երեք լավագույն տեսահոլովակները կպարգևատրվեն և կներկայացվեն 2016թ. ապրիլի 20-21-ին Հաագայում՝ Նիդեռլանդներում կայանալիք հոբելյանական միջոցառումների ժամանակ: Ներկայացված տեսահոլովակները նաև կտեղադրվեն Ազգային փոքրամասնությունների ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարի և առնչվող կայքէջերում:

«Կրթությունն անհրաժեշտ է ոչ միայն խիստ ակադեմիական և տեխնիկական պատրաստվածություն ապահովելու համար, այլ նաև պետք է սերմանի այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ հանդուրժողականությունը, բազմակարծությունը, հակառասիզմը և միջազգային ու միջհամայնքային ներդաշնակությունը»:

Ազգային փոքրամասնությունների գլխավոր հանձնակատար. Հաագայի հանձնարարականներ

Մասնակցություն`

12-18 տարեկան երիտասարդներ՝ անհատապես կամ փոքր խմբերով

Մրցանակներ՝ Ազգային փոքրամասնությունների ԵԱՀԿ գլխավոր հանձնակատարը մրցանակներ է նախատեսել երեք տեսահոլովակների համար: Առաջին մրցանակը տեսախցիկ է, երկրորդը՝ պլանշետ (tablet) և երրորդը՝ արևային մարտկոցներով ուսապարկ:

Ի՞նչ՝ Ձայնագրել առավելագույնը մեկ րոպե տևողությամբ՝ ձեր դպրոցում բազմազանության մասին մի պատմություն ներկայացնող տեսահոլովակ. 

Ե՞րբ՝  2016թ. մարտի 4-31՝ ժամը 23:59:

Լեզու՝ Լեզվական սահմանափակումներ չկան: Տեսահոլովակները կարող են ձայնագրվել ցանկացած լեզվով (լեզուներով), բայց պետք է հասկանալի լինեն դիտողների համար, ովքեր չեն խոսում տեսահոլովակի մեջ օգտագործված լեզվով: Առավել ընդունելի են տեսահոլովակները, որոնք ներառում են ստեղծագործական վիզուալ (տեսողական) հաղորդակցության լեզու, երաժշտություն, ձայներ և այլ լավ գաղափարները ողջունելի են:

Ինչպես՝ Տեսահոլովակները կարող են ձայնագրվել ձեր բջջային հեռախոսի տեսախցիկով կամ այլ սարքավորումներով՝ նախընտրելի է նկարահանել հորիզոնական դիրքով (landscape dimension): Ֆիլմը չպետք է գերազանցի մեկ րոպե տևողությունը:

Դիմելու կարգը՝ Ներկայացրեք ձեր՝ առավելագույնը մեկ րոպե տևողությամբ տեսահոլովակները հետևյալ կերպ.

  • E-mail: videocontest@osce.org (Զգուշացում. մի՛ կցեք տեսահոլովակը էլ. փոստին, այլ ուղարկեք հղումը (link), որտեղ տեսահոլովակը ներբեռնված է`  Dropbox, WeTransfer, MEGA or TransferBigFiles կայքերում):
  • Whatsapp-ով՝ Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝ +31641644344 հեռախոսահամարով
  • Viber App՝ Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝ +31641644344 հեռախոսահամարով
  • Line App՝ Մեր դպրոցը, մեր բազմազանությունը՝+31641644344 հեռախոսահամարով

Խնդրում ենք տեսահոլովակը ներկայացնելիս՝ ներառել նաև հետևյալ տեղեկատվությունը

  • Ձեր ամբողջական անունը (անունները)
  • Ծննդյան ամսաթիվ (ամսաթվեր)
  • Էլ. փոստի հասցե
  • Բջջային հեռախոսահամար
  • Անձնական նկար կամ խմբային նկար
  • Երկիր, քաղաք և դպրոցի անվանումը

Խնդրում ենք պահպանել վիդեոյի բնօրինակը ձեր հեռախոսի կամ տեսախցիկի վրա: Եթե ձեր տեսահոլովակը ընտրվի՝ ցուցադրելու հոբելյանական միջոցառմանը, մենք ձեզ հետ կկապնվենք և կկազմակերպենք բնօրինակի փոխանակումը:

Պայմաններ՝ Բոլոր մասնակիցները համաձայնում են հետևել և բոլոր նյութերը պետք է համապատասխանեն այս մրցույթի պայմաններին և կանոններին, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով կայքէջում:

Ծանուցում՝ Ժյուրին կդիտարկի բոլոր ներկայացված տեսահոլովակները և կտեղեկացնի հաղթող դիմոորդներին էլ.փոտով մինչև 15 ապրիլի, 2016 թ.:

Հաագայի հանձնարարականներ

Հաագայի հանձնարարականները ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքների վերաբերյալ խթանում են ազգային փոքրամասնությունների կրթական իրավունքների պաշտպանումը, ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար կրթության հավասար հնարավորությունները, և կրթությունը՝ որպես հասարակության մեջ ինտեգրման գործիք:

 

Contacts

OSCE High Commissioner on National Minorities

OSCE High Commissioner on National Minorities

Tournooiveld 4
2511 CX The Hague
Netherlands